Մայրենի, Uncategorized

17.04.2020 Ուրբաթ

Ուրբաթ՝  Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով, առաջադրանքներ՝ 355, 356, ուշադիր կարդալ 359 առաջադրանքին հաջորդող տեքստը, 364, 365:

 

dd
Թագավորի ձայնը որ  նվազում էր այնքան ,  պալատականներ նրան չեն կարողանում լսել:
dd
Ահռելի որոտից պայթում էր երկինքը իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում եր ներքև:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը և ջուրը հազարավոր դույլերով թափվում եր ներքև:
Ջուրը հազարավոր դույլերով թափվում եր ներքև , երբ ահռելի որոտից պայթում էր երկինքը :

rbf
Առաջին նախադասությունում հերոսի խոսքն է հետո հեղինակի :
Երկրորդում սկզբում հեղինակի խոսքն է իսկ հետո հերոսի:Երրորդ նախադասության մեջ սկզբում հեղինակի խոսքն է հետո հերոսի խոսքն է , իսկ հետ էլի հեղինակի խոսքն է:

m
1.Փոքրիկը խնդրեց
– Կտանեք ինձ դուրս խաղամ:
2.- Շտապեք , – անհանգիստ ասաց իշխանը , -որ հասցնենք
3.- Հանգիս թողեք ինձ ,- բողոքեց տղան:
4.- Զգույշ , զգույշ ,- անհանգստացավ պապիկը
5.- Օգնիր ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան ,- ես անջատվում եմ:

Հայոց լեզու շափաթվա աշխատանքները, Մայրենի, Uncategorized

Հայոց լեզու շաբաթվա աշխատանքները

Դեկտեմբերի 9-13

Continue reading “Հայոց լեզու շաբաթվա աշխատանքները”

Հայոց լեզու և մայրենի, Մայրենի, Uncategorized

Հայոց լեզու և մայրենի 10.12.2019

Հովհաննես Թումանյան

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Continue reading “Հայոց լեզու և մայրենի 10.12.2019”

Մայրենի, Uncategorized

Ինչու եմ ես սեբաստացի

Ես  սեբաստացի եմ, որոհետև   թթու եմ դնում բակն եմ խնամում  և  բույսերն եմ ջրում: Կրթահամալիրը  ինձ   դուր է եկել  ուսուցիչներով, տնայինով և դասերով մյուս դպրոցներում չկան բույսեր չկան խելացի  և բարի ուսուցիչներ: ԵՎ  ուրիշ դպրոցում ուսուցիչները լավ չեն սովորեցնում, մեր դպրոցում կա ագարակ, կենդանիներ իսկ մյուս դպրոցում չկա: Կա մեր դպրոցում լանջեր, ավազե <<հրապարակ կամ բակ>> մառան, ծառեր կա նաև ջերմոց , հյուրատուն,    խոհանոց: Մեր դպրոցի ուսուցիչները ավելի խելացի ու բարի են քան մյուս  դպրոցի ուսուցուցիշները:

ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՈՒՍՈՒՑԻՇՆԵՐԻՆ ԵՎ ԻՄ ԴՊՐՈՑԸ:

Մայրենի, Uncategorized

Մայրենի

Снимок8585.PNG

Ո’վ  եկավ – Ալլան եկավ

Ի’նչը քաղցրացավ-մեղրը քաղցրացավ

Տատը ի’նչ է անում-Տատը  գուլպա է գործում

Գիրքը ի’նչ է  լինում -պատրվում է

Ինչպիսի շնիկ է -սպիտակ շնիկ է

Ինչպես գտավ-շնչակտուր գտավ

Երբ եկավ-երեկոյան

Снимок anna.PNG

ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՄ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՌԵՐ  ԿԱՊՈՒՅՏՈՎ ՆՇՎԱԾ ԲԱՌԵՐԸ

Ո’վ  եկավ – Ալլան եկավ

Ի’նչը քաղցրացավ-մեղրը քաղցրացավ

Տատը ի’նչ է անում-Տատը  գուլպա է գործում 

Գիրքը ի’նչ է  լինում –պատրվում է 

Ինչպիսի շնիկ է –սպիտակ շնիկ է

Ինչպես գտավ-շնչակտուր գտավ

Երբ եկավ-երեկոյան եկավ

Մայրենի, Uncategorized

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի 7-11-րդ հատվածները

7-11-րդ հատվածները

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

9

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

10

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

11

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

 

 

Անծանոթ բառեր`

Բոզ`1. Գորշ:
2. Մոխրագույն:

Օխնել`Օրհնել:

Մահակ`1. Փայտե հաստ գավազան:
2. (փոխաբերական) Բռնություն:

Բոզալուկ`Գորշավուն

Տրեխ`1. Կիսամշակ կաշվից տանը պատրաստված ոտքի անկրունկ՝ հագնելիք, չարուխ:
2. (գավառական): Երկաթե կարկատան արորի կամ գութանի վրա:
3. Ընդհանրապես ոտնաման:

Ջահիլ`Ջահել 1)-ի:

Հապա`1)

Տե՛ս
Ապա:

2)

[ձայնարկություն]
Հորդորական և քաջալերական բացականչություն՝ Դե, օն, նշանակությամբ:

 

Կապարճ`կապարճի, [գոյական] (պատմական)
Նետ պահելու փայտե կամ կաշվե աման, նետաման:

պապանձվել`1. Լեզուն կապ ընկնել, խոսել չկարողանալ:
2. Ձայնը կտրել, սսկվել, խիստ պատասխանից՝ վախից ևն սսկվել՝ խոսել չհամարձակվել:
3. Լռել, ձայն-ծպտուն չհանել: