Մայրենիի հաշվետվություն 2019-2020, Uncategorized

Մայրենի հաշվետվություն

Նախադասություններին ավելացրեք ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերին պատասխանող բառեր:

  • Թշնամին պարտվեց: Դաժան թշնամին հեշտությամբ պարտվեց:
  • Խանութպանը ժպտում էր: Բարի խանութպանը մեղմ ժպտում էր:
  • Հյուրերը հեռացան: Սիրելի հյուրերը աստիճանաբար հեռանում էին:
  • Ուսուցչուհին խոսեց: Բարկացած ուսուցչուհին կոպիտ խոսեց:
  • Անտառը մթնեց: Սաղարթախիտ անտառը արագ մթնեց:

2. Նախադասություններին ավելացրեք ե՞րբ և որտե՞ղ հարցին պատասխանող բառեր:

  • Մարդիկ հավաքվեցին: Երեկոյան մարդիկ հավաքվեցին հրապարակում:
  • Ամեն օր վարպետները աշխատում էին շինհրապարակում:
  • Երեկոյան նրանք հանդիպեցին սրճարանում:
  • Աշակերտները փախան: Տագնապի ժամանակ աշակերտները փախան բակ:

3. Ուշադրություն դարձրեք, թե ինչ թվով է դրված ստորոգյալը և ենթական համաձայնեցրեք նրա հետ:

  • Երեխա հեռանում էին իրենց ուսուցչուհուց: Երեխաները հեռանում էին իրենց ուսուցչուհուց:
  • Առավոտյան բոլոր թռչուն արթնանում էին արևի շողերի հետ: Առավոտյան բոլոր թռչունները արթնանում էին արևի շողերի հետ:
  • Մոտակա այգի արդեն կանաչում էին: Մոտակա այգիներն արդեն կանաչում էին:
  • Կարեն բարձրացավ տան կտուրը: Կարենը բարձրացավ տան կտուրը:
  • Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվոր: Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվորները:

4. Ընդգծված բայերըդարձրեք նախադասությանստորոգյալ:

  • Նրանք փնտրում էին վարդագույն շենքեր ունեցող երազային այդ քաղաքը:
  • Տնից հեռանալիս Վարդուհին մեկ անգամ ևս ստուգեց ամեն ինչ:
  • Շտապելու պատճառով Կարինեն ընկավ և քիչ էր մնում վնասեր ոտքը:
  • Հիմա մարդկանց համոզելու համար նա լուրջ փաստարկներ է փնտրելու:
  • Նա սիրում էր միայն դաշտերում աճող բազմագույն ծաղիկներ և միշտ դրանք էր գնում:
  • Հանկարծ կուրացուցիչ լույս հորդեց պատուհանից:
  • Ծաղիկները բացել էին իրենց հրաշք թերթիկները և հիացնում էին բոլորին:
  • Վաղը նա կմտնի դասարան և զարմացած կհարցնի:
  • Նա ծրագրել է, որ անպայման առավոտյան վաղ կմեկնի: