Հայրենագիտություն, Ճամբար, Uncategorized

Սասուն

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համարվում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։ Սասունի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։

Հայրենագիտություն, Uncategorized

Արցախի տեսարժան վայրեր

Տիգրանակերտ

Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:

Continue reading “Արցախի տեսարժան վայրեր”

Հայրենագիտություն, Uncategorized

Ջերմուկի ջրվեժ

Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն։

Պատկեր

Հայրենագիտություն

Հայրենագիտություն Կոտայքի մառզ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Բնական պայմանները և հարստությունները
Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև`   Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները`   անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:
Բնակչությունը
Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա`   նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:
Քաղաքները
Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են`   Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:
Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին`   Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը`   սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը`   առողջարանային կենտրոն:
Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:
Հայրենագիտություն

Հայրենագիտություն Կոտայքի մարզի տեսարժան վայրերը Գառնու Հեթանոսական տաճար և Նեղուցի վանք

Կոտայքի մարզի տեսարժան վայրերը

Գառնու հեթանոսական տաճար

Garni-msu-wlm-3121.jpg

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Կառուցվել է Տրտատի կողմից   մ.թա  //-րդ դարում: Գառնու հեթանոսական տաճարը նվիրված է եղել Արևի աստծու պաշտամունքին, հնարավոր է, որ այդ աստվածությունը ժողովրդի մեջ դեռևս կրում էր Արեգ անունը, իսկ Արշակունիների թագավորական առօրյա կենցաղում կոչվում էր Միհր, այսինքն՝ Միթրա

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։

Նեղուցի վանք

Monastery Neghuts 149.jpg

Նեղուցի վանք ,կամ  Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար գտնվում է  Կոտայքի մարզիԱրզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։