Երկուշաբթի 11.05.2020

372

Նկարիչը կանչեց․

-Ես շատ հետաքրքիր բան եմ գտել։

 

Տղան մորը զգուշացրեց․

-Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել։

 

Մայրը տղային ասաց․

-Ես էլ եմ հետաքրքրվում քո հյուրերով։

 

Ընկերը Լևոնին ասաց․

-Ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել։

 

Լևոնն ընկերոջն ասաց․

-Դու հավանաբար երազ ես տեսել, ոչ թե իսկական մարդկանց։

 

Տղան շուրջը նայեց ու հարցրեց․

-Որտեղ կթաքնվենք, եթե անձրև գա։

 

 

373

373+

Աղվեսն ագրավին խնդրեց, որ նա երգի, որովհետև շատ լավ է երգում։

Արջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։

Երեխաները մտահոգվեցին, թե ինչպես պահպանեն իրենց անտառը։

Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։

Պապս ասաց, որ նա շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ, կենդանիների հետ էլ։

Պապս ավելացրեց, որ չգիտի նրանք քանի լեզու գիտեն, բայց նրա հայերենը շատ լավ հասկանում են։

 

374

Սուրհանդակն ասաց, որ արքան հրամայել է, որ նա տեսնի վաճառականների բերած նոր ձին։

Որդին խնդրեց, որ հայրիկը թույլ տա այս մի ձին ինքը վարժեցնի։

Նայելով սլացող որդուն թագավորը հրամայեց, որ իրեն էլ ձի տան։

Ալեքսանդրը հարցրեց ուսուցչին, թե մտքի ետևից կհասնի՞ այսպիսի ձիով։

Արիստոտելն ասաց, որ որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ կան։

Ալեքսանդրն ասաց, որ այդ աշխարհներից մեկը իրեն պիտի պատկանի։

Սասուն

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համարվում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։ Սասունի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։

Հինգշաբթի`5.05.2020 Ընթերցանության օր:

Ողջույն։Ես Աննան եմ այսօր կարդացել եմ Մերի Վիլկինս Ֆրիմենի<<Կատուն >> պատմությունը։

Ձյուն էր տեղում, և Կատվի մորթին խիստ ծանրացել էր դրանից, սակայն նա անվրդով տեսք ուներ: Կռացած էր, պատրաստ գարնանը մահանալու, քանի որ ժամերով նստած էր մնացել:

Continue reading “Հինգշաբթի`5.05.2020 Ընթերցանության օր:”

Ուրբաթ`1.05.2020 Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները

Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Բլոգիս հղումը

 

Իմ բլոգի առաջին հրապարակումը

Սեպտեմբերի.29.2017թ

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու

 

  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:

Ես շատ եմ հավանում։Ընկեր Գոհարի բլոգը

  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

 

Ուսումնառության 5 տարիներ

  • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

Եմ  չեմ մոռանա «Պետրոսյան Լուսինեին», Փափազյան Սոնային և մնացած բոլորին էլ չեմ մոռանա, ուղղակի ընկեր Լուսինեն մեր առաջին ուսուսչուհին էր:

  • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:

Ազատ մտածելու ունակությունը

Բլոգավարությունը

Համակարգչային բազմաթվ ծրագրերը

Ճամփորդելու հանդեպ մեծ սերը

Ընկերասիրությունը

  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Խորուրդ կտամ որ շատ չտխրեն, քանի որ բոլոր ուսուցիչները փոխվում են և ամենակարևորը սկսելու են գնահատվել:

  • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:

Ես չունեմ ուսուցիչ կամ ուսուցչուհի, որ  նրան չեմ սիրում, ես բոլոր ուսուցիչներիս էլ  սիրում եմ:

  • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:

Այո, շատ կցանկանայի քանի որ արդեն մտերմացել եմ Արևմտյան դպրոցին

  • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:

 

 

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:

Ես դեռևս ոչինչ չգիտեմ Միջին դպրոցի մասին:

  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:

Այդքան էլ  ոչ:

  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:

Ռիմա Երեմյանին

  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:

Ես կցանկանայի, որ Միջին դպրոցը լիներ  Արևմտյան դպրոցի պես։

Բնագիտություն` Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:

Continue reading “Բնագիտություն` Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը”

Մաթեմատիկայի առցանց ուսուցում.

Մաթեմատիկա

<<Մոգականը մաթեմատիկայում>>նախագիծը, որի  շրջանակներում կներկայացնեք  նոր մաթեմատիկական հնարքներ  ու   կկազմեք 3×3 չափի4×4 չափի    նոր մոգական քառակուսիներ։  Սիրելի սովորողներ,  <<Մաթեմատիկական հնարքներ>>  թեմայով   պատրաստեք   ռադիոնյութ։

<<Թվերի մեծ աշխարհում>> նախագծի շրջանակներում  4-5-րդ դասարանի սիրելի սովորողներ, ուսումնասիրենք  բնական և կոտորակային դրական թվերի ծագումը։ Որոնեք ու կպարզեք, թե  երբ և ում կողմից են ստեղծվել՝

  • Բնական թվերը
  • Արաբական թվերը
  • Հռոմեական թվերը
  • Կոտորակային թվերը

6-րդ դասարանի սիրելի սովորողներ, այս նախագծի շրջանակներում  ուսումնասիրենք  բնական, ամբողջ ու  ռացիոնալ թվերի ծագումը։ Որոնեք   ու կպարզեք, թե  երբ և ում կողմից են ստեղծվել

  • Բնական թվերը
  • Արաբական թվերը
  • թվերը
  • Ամբողջ  թվերը
  • Ռացիոնալ թվերը։

4-5-6-րդ դասարանի սիրելի սովորողներ, ձեր ուսումնասիրությունների վերաբերյալ պատրաստեք ռադիոնյութ։

 

 

 

Հայոց Լեզու28.04.2020

366

366+

-Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը,-ցավով ասաց նավի հրամանատարը։

 

Ցավով ասաց նավի հրամանատարը․

-Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։

 

-Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք,-ցավով ասաց նավի հրամանատարը,-բայց չեք վերջացրել նորոգումը։

 

-Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կգերեմ,- անհամբերությամբ ասաց տղան։

 

Անհամբերությամբ ասաց տղան․

-Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կգերեմ։

 

-Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն,- անհամբերությամբ ասաց տղան,-ինքս նրան կգերեմ։

 

-Երբ վերադառնամ նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շատ հետաքրքիր է,- հեռանալիս ասաց հյուրը։

 

Հեռանալիս ասաց հյուրը․

-Երբ վերադառնամ նորից կզրուցենք քո որոշման մասին, շատ հետաքրքիր է։

 

Երբ վերադառնամ նորից կզրուցենք քո որոշման մասին,-հեռանալիս ասաց հյուրը,-Շատ հետաքրքիր է։

371

371.

Հայրն Արտակին ասաց.

-Ճանապարհից վերցրու՛ հեծանիվդ, որովհետև մարդկանց խանգարում է:

 

Տղայի ընկերն ասաց.

Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն, ու տուն եմ գնում:

 

Թագավորը տղային ասաց.

Գնա երկրից երկիր ման արի ու գտիր մատանուս քարը:

 

Նապաստակն ու մուկը ասացին.

-Մենք գնում ենք տղային օգնելու:

 

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց.

-Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու:

 

Արեգնազանը ներկայացավ և ասաց.

-Ես իշխան Արմանի որդին եմ:

 

Թագավորը հյուրին խնդրում էր.

-Ինձ մենակ չթողնե՛ս կախարդի մոտ: