Uncategorized

Երկուշաբթի 11.05.2020

372

Նկարիչը կանչեց․

-Ես շատ հետաքրքիր բան եմ գտել։

 

Տղան մորը զգուշացրեց․

-Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել։

 

Մայրը տղային ասաց․

-Ես էլ եմ հետաքրքրվում քո հյուրերով։

 

Ընկերը Լևոնին ասաց․

-Ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել։

 

Լևոնն ընկերոջն ասաց․

-Դու հավանաբար երազ ես տեսել, ոչ թե իսկական մարդկանց։

 

Տղան շուրջը նայեց ու հարցրեց․

-Որտեղ կթաքնվենք, եթե անձրև գա։

 

 

373

373+

Աղվեսն ագրավին խնդրեց, որ նա երգի, որովհետև շատ լավ է երգում։

Արջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։

Երեխաները մտահոգվեցին, թե ինչպես պահպանեն իրենց անտառը։

Պապս ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։

Պապս ասաց, որ նա շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ, կենդանիների հետ էլ։

Պապս ավելացրեց, որ չգիտի նրանք քանի լեզու գիտեն, բայց նրա հայերենը շատ լավ հասկանում են։

 

374

Սուրհանդակն ասաց, որ արքան հրամայել է, որ նա տեսնի վաճառականների բերած նոր ձին։

Որդին խնդրեց, որ հայրիկը թույլ տա այս մի ձին ինքը վարժեցնի։

Նայելով սլացող որդուն թագավորը հրամայեց, որ իրեն էլ ձի տան։

Ալեքսանդրը հարցրեց ուսուցչին, թե մտքի ետևից կհասնի՞ այսպիսի ձիով։

Արիստոտելն ասաց, որ որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ կան։

Ալեքսանդրն ասաց, որ այդ աշխարհներից մեկը իրեն պիտի պատկանի։