Բնագիտությության հաշվետվութուն2019-2020, Uncategorized

Բնագիտության հաշվետվություն

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը կազմված է արմատից, ցողունից և տերևից: Արմատը բույսի ստորգետնյա հատվածն է, իսկ ցողունը և տերևը՝ վերգետնյա հատվածը: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ են լույս, ջուր, ածխաթթու գազ և թթվածին:

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր:Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը շնչում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին՝ մաքուր պահելով օդը:

  1. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքո\Screenshot_20200402-170021~4
Դիզայնի հաշվետվություն 2019֊2020, Uncategorized

Դիզայնի հաշվետվություն

106160096_large_99318027_cvetovoykrug3

Գույնը գեղարվեստական արտահայտչականութ-յան գեղարվեստական հիմնական միջոցներից մեկն է:Գույնի արժեքը մարդու կյանքում մեծ է և բազմազան:Այն ամենը ինչ տեսնում ենք դա գույնի միջոցով է և գույնի շնորհիվ:

Գունային օղակը առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից:

Գունային օղակը ցույց է տալիս,թե ինչպես են հիմնական գուները խառնվում `ստեղծելով այլ ակնառու երանգներ:

Գունային օղակը բաղկացած է.

հիմնական գույներից -դեղին,կարմիր,կապույտ

երկրորդական կամ բաղադրյալ գույներից-կանաչ,նարնջագույն,մանուշակագույն

օժանդակ կամ լրացուցիչ գույներից-երանգներ,որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ:
Դրանք այն գույներն են ,ինչպիսիք են`կապտա-կանաչը,կարմրա-մանուշակագույնը,դեղնա-նարնջագույնը և այլն:Գունային օղակը մեզ օգնում է առավել լավ հասկանալ,ինչպես են գույները կապված միմյանց հետ և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:a12baf0245af451327d54a5250618aa02

Մայրենիի հաշվետվություն 2019-2020, Uncategorized

Մայրենի հաշվետվություն

Նախադասություններին ավելացրեք ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերին պատասխանող բառեր:

  • Թշնամին պարտվեց: Դաժան թշնամին հեշտությամբ պարտվեց:
  • Խանութպանը ժպտում էր: Բարի խանութպանը մեղմ ժպտում էր:
  • Հյուրերը հեռացան: Սիրելի հյուրերը աստիճանաբար հեռանում էին:
  • Ուսուցչուհին խոսեց: Բարկացած ուսուցչուհին կոպիտ խոսեց:
  • Անտառը մթնեց: Սաղարթախիտ անտառը արագ մթնեց:

2. Նախադասություններին ավելացրեք ե՞րբ և որտե՞ղ հարցին պատասխանող բառեր:

  • Մարդիկ հավաքվեցին: Երեկոյան մարդիկ հավաքվեցին հրապարակում:
  • Ամեն օր վարպետները աշխատում էին շինհրապարակում:
  • Երեկոյան նրանք հանդիպեցին սրճարանում:
  • Աշակերտները փախան: Տագնապի ժամանակ աշակերտները փախան բակ:

3. Ուշադրություն դարձրեք, թե ինչ թվով է դրված ստորոգյալը և ենթական համաձայնեցրեք նրա հետ:

  • Երեխա հեռանում էին իրենց ուսուցչուհուց: Երեխաները հեռանում էին իրենց ուսուցչուհուց:
  • Առավոտյան բոլոր թռչուն արթնանում էին արևի շողերի հետ: Առավոտյան բոլոր թռչունները արթնանում էին արևի շողերի հետ:
  • Մոտակա այգի արդեն կանաչում էին: Մոտակա այգիներն արդեն կանաչում էին:
  • Կարեն բարձրացավ տան կտուրը: Կարենը բարձրացավ տան կտուրը:
  • Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվոր: Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվորները:

4. Ընդգծված բայերըդարձրեք նախադասությանստորոգյալ:

  • Նրանք փնտրում էին վարդագույն շենքեր ունեցող երազային այդ քաղաքը:
  • Տնից հեռանալիս Վարդուհին մեկ անգամ ևս ստուգեց ամեն ինչ:
  • Շտապելու պատճառով Կարինեն ընկավ և քիչ էր մնում վնասեր ոտքը:
  • Հիմա մարդկանց համոզելու համար նա լուրջ փաստարկներ է փնտրելու:
  • Նա սիրում էր միայն դաշտերում աճող բազմագույն ծաղիկներ և միշտ դրանք էր գնում:
  • Հանկարծ կուրացուցիչ լույս հորդեց պատուհանից:
  • Ծաղիկները բացել էին իրենց հրաշք թերթիկները և հիացնում էին բոլորին:
  • Վաղը նա կմտնի դասարան և զարմացած կհարցնի:
  • Նա ծրագրել է, որ անպայման առավոտյան վաղ կմեկնի: