Հին հայաստանում Գորգագործություն

Image result for Գորգագործություն
Image result for Գորգագործություն
Image result for Գորգագործություն
Image result for Գորգագործություն
Image result for Գորգագործություն
Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը։

Երջանիկ խրճիթ

Կարդա Ավետիք Իսահակյանի «Երջանիկ խրճիթը»՝ Ընթերցարանից (էջ 45):

  • Կատարիր առաջադրանք 1-ինը:
  • Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:
  • Այդ առերով  նախադասություն կազմիր
  • 1)թիկն տալ Թիկնել, թիկունքով հենվել մի բանի:
  • վեր առնել Որևէ բան գետնից վերցնել՝ բարձրացնել: 
  • մտքի մեջ ընկած
  • սեր ունենալ
  • ալևոր մարդ
  • մտախոհ
  • հացի նստել
  • պատի տակ կուչ գալ
  • ուրիշի ձեռքին նայել
  • բաժին տալ
  • գրկների մեջ առնել
  • կրակը թևին տալ
  •  

Մայրենի

Առաջադրանք՝

Գրածդ համեմատի՛ր տեքստի հետ, սխալներդ  դուրս գրի՛ր, սովորի՛ր դրանց ուղղագրությունը և կազմի՛ր նախադասություններ։ Դասարանում կստուգենք, կքննարկենք։ Ովքեր չգրեցին թելադրությունը, տանը գրեն։

Ճպուռը

Ականջակալներով թելադրություն

Առաջադրանքներ՝

  1. Երկու ժամում քանի՞ ճանճ կամ մոծակ կարող է ուտել շատակեր ճպուռը։
  2. Համացանցից օգտվելով, ճպուռներ մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Թռի-վռի մի ճպուռ․․․

Այց Հովհաննես Թումանյանի թանգարան։ Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից

  • Պոչատ աղվեսի պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։     90։9×5=50սմ   Պատ՝50սմ
  • <<Կիկոսի մահը>> հեքիաթում  հայրը աղջկանը  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։5_4լ 0_0  5_0  1_4  1_0   0_1  5_1 2_4
  • <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի համար անհրաժեշտ մորթու  երկարության  3/4  մասն էր։  40։4×3=
  • <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
  • <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը   3 անգամ շատ էր կշռում յուղից։

Մայրենի

  1. Երկու ժամում քանի՞ ճանճ կամ մոծակ կարող է ուտել շատակեր ճպուռը։
  2. Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր

Ճպուռները կազմում են գիշատիչ միջատների առանձին կարգ։ Տարածված են հատկապես արևադարձային և խոնավ գոտիներում։ Հայտնի է շուրջ 4,5 հազար, 52 տեսակ։ Առավել տարածվածներից են սլաքիկները, գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հարավային շրջաններում։

 

Blue-tailed Yellow Skimmer Palpopleura sexmaculata.jpg

3.Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Թռի-վռի մի ճպուռ հանկարծ  մի դպրոց եկավ բոլոր երեխաները սկսեցին վախենալ բայց այդ  ճպուռ ը  հանգիստ նստեց մի երեխայի սեղանի վրա ։

Մայրենի

Ականջակալներով թելադրություն

Առաջադրանքներ՝

  1. Երկու ժամում քանի՞ ճանճ կամ մոծակ կարող է ուտել շատակեր ճպուռը։
  2. Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Թռի-վռի մի ճպուռ․․․

Մայրռնի26֊02֊2019

Կարդա՛  Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում»բանաստեղծությունը:

Անհասկանալի բառերը, բանաստեղծության իմաստը բացատրել ենք դասարանում։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանք՝

ա․Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի

Գեղեցկ֊ուհի

Ուղակի֊որեն

Ազգ֊ային

Զրոյ֊ականՇնաձ֊ուկ

Իլ֊իկ

Ժաման֊ակ

 

Օրակ֊ան

Տպագր֊իչ

 

 

 

 

 

բ․Տրվածբառերումառանձնացրո՛ւարմատըևածանցըածանցներըգունավորի՛ր։

Օրինակ՝ ան-զեն, դժ-գոհ

Անգութ,  դժբախտ, դժգոհ, դժկամ, անտուն,  լճակ, շնիկ, գառնուկ, տնական, ծովային, ուրախալի,  մեղմաբար, վեհորեն, աշակերտուհի, կանաչեղեն։

 

25.02.19

Նորից կրկնե՛ք արմատ, ածանց, հոդակապ թեման, կան սովորողներ, որ  չեն պատկերացնում։

Առաջադրանք՝

Գրի՛ր 5 արմատ և դրանցով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

22.02.19

1.Սիրելի՛ սովորողներ, մենք ավարտեցինք «Կարդում ենք Հ․ Թումանյան»նախագիծը։ Կարծում եմ, այս հեղինակի գրած բանաստեղծությունները քեզ դուր եկան։ Սկսում ենք «Կարդում ենք Եղիշե Չարենց» թախագիծը։

2.Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»բանաստեղծությունը:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

3.Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ։ Ներբեռնի՛ր, կարդա  և սովորիր տեսական մասը, կատարիր առաջադրանքները։

Արմատ, ածանց, հոդակապ

21.02.19

Անգիր սովորիր Հ. Թումանյանի հետևյալ քառյակները և փորձիր գրավոր մեկնաբանել, թե ինչ հասկացար:

Քառյակներ

20.02.19

Ներբեռնի՛ր թելադրության տեքստը, համեմատի՛ր գրածիդ հետ, սխալներդ կարմիրով ուղղի՛ր, կատարի՛ր թելադրությունից հետո տրված առաջադրանքները։ Քննությանը ևս, բացի ականջակալներով թելադրությունից, լինելու է թելադրության տեքստի հետ կապված ևս երեք առաջադրանք, ինչպես այս թելադրության նմուշն  է։ Վաղը կքննարկենք։

Թելադրություն

19.02.19

Տեքստային  աշխատանք՝
Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի մի-րինակ ու թա-ծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բար-րանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվար- աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բար-ունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

  1. Դեբեդը գետի անուն է, գրիր մի քանի գետի անուն, հիշիր, որ գետերի անունները գրվուն են մեծատառ։
  2. Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը՝ թախծալի, բրոնզագույն, անդունդ, ականակիտ, սարսուռ։
  3. Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝

քո մայրը-
քո հայրը-
քո համակարգիչը-
քո անունը-

4. քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություն, ապա այդ բառակապակցություններով կազմիր նախադասություններ: Սովորի՛ր բառերի գրությունը։

18.02.19

Գործնական աշխատանք

1.Լրացրու բաց թողնված տառերը:

Շատ տարիներ առաջ, երբ թու-թը դեռևս հայտնի չէր , մար-իկ գրում
էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կեն-անիների
ձա-երի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լու-կու տուփից էլ
փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մոր-ուց: Այժմ գրում են
թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

2.Գրիր մեկբառով:

Օրինակ՝սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող,  կին բժիշկ, բալի ծառ:

15.02.19

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:

1.Կրկնիր Հ. Թումանյանից անգիր սովորած  բոլոր բանաստեղծությունները. միասնական ընթերցելու ենք:

2.Ներբեռնիր և կատարիր գործնական աշխատանքը:

Գործնական աշխատանք

 

14.02.19

Առաջադրանքներ՝

1.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 52-53-րդ էջերի առաջադրանքները։

2.Ըստ անհրաժեշտության լրացրո’ւ  յ տառը և սովորիր բառերի գրությունը։

Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,  է….ակ, ատամնաբու….ժ, մի….այն, պո….եմ, պո….ետ,  հի….անալ, թե….ել, խնա….ել, որդի….ական։

13.02.19

Սիրելի՛ սովորողներ, ականջակալներով թելադրության տեքստը ուղարկել եմ ձեր էլ. հասցեներին: Գրեք այն, ուշադիր եղեք՝  վերջում կան առաջադրանքներ:

Գրելուց հետո տեքստից առանձնացրեք   բարդ բառերը և սովորեք դրանց գրությունը:

12.02.19

Անգիր սովորի՛ր Հ․ Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը։

Ներբեռնի՛ր և կատարի՛ր  գործնական աշխատանքը։

11.02.19

Կրկին կարդա՛ Հ․ Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը։

Աշխատանքային քիրք-տետրից կատարի՛ր 50-51-րդ էջերը։

 

08.02.19

Վարժ կարդալ սովորի՛ր Հ․ Թումանյանի «Մեր ուխտը»բանաստեղծությունը։

Առաջադրանք՝

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ ուխտ, ճամփա, մրրիկ, ցիրուցան, անվեհեր։

Օրվա մասին՝

,,Ամենից լավ տունը,, բանաստեղծությունը ամբողջությամբ անգիր սովորելու համար Արամ Միրզոյանը, Ավետ Չամսարյանը, Վահագն Թալանչյանը և Մանե Հակոբյանը ստանում են 10 միավոր։ Կեցցե՛ք։

 

07.02.19

Հ. Թումանյանի ,,Ամենից լավ տունը,, բանաստեղծությունից անգիր սովորի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը:

Առաջադրանք՝

1.Կետերիփոխարենգրի’րփակագծումտրվածբառերըԸնդգծիրայնբառերըորոնքառանցփոփոխելուգրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր), նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

 

06.02.19

1,Ականջակալներով թելադրություն

2.Սիրելի՛ սովորողներ, տեղադրված է այսօրվա ականջակալներով թելադրության տեքստը։ Գրածդ համեմատի՛ր տեքստի հետ, սխալներդ  դուրս գրի՛ր, սովորի՛ր դրանց ուղղագրությունը և կազմի՛ր նախադասություններ։ Դասարանում կստուգենք, կքննարկենք։ Ովքեր չգրեցին թելադրությունը, տանը գրեն։

Արտույտը

Արտույտը մուգ պուտերով շագանակագույն փոքրիկ թռչուն է։ Նման գունավորումը նրան օգնում է թաքնվելու թշնամիներից։ Արտույտն ապրում է միայն գետնին, որտեղ կեր է գտնում և բույն շինում։ Նա հիանալի հարմարվել է այդ կյանքին։

Արտույտի բույն տեսնելիս նրան չպետք է անհանգստացնել ու վնասել։ Այդ դեպքում հաջորդ գարնանը արտույտների արդեն մի ողջ ընտանիք վնասատուներից կպաշտպանի դաշտերը, իսկ մարդիկ նրանց հոգեպարար երգերը կլսեն։

05.02.19

Կարդա Հ. Թումանյանի ,,Ամենից լավ տունը,, բանաստեղծությունը:

Գրիր ստեղծագործական աշխատանք հետևյալ   վերնագրով՝ ,,Ամենից լավ տունը,,:

04.02.19

Հ. Թումանյանի ,,Երկու սև ամպ,,  բանաստեղծությունը մնում է նույնը. ավելի լավ սովորե’ք։

Առաջադրանք՝

Շարունակի’ր դասարանում կիսատ թողած ստեղծագործական աշխատանքդ հետևյալ վերնագրով՝ ,,Ի՞նչ կլիներ, եթե…,,։

01.02.19

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի ,,Երկու սև ամպ,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորիր:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և հիմնավորիր, թե ինչու ես այդպես մտածում:
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

 

31.01.19

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության երկրորդ մասը. կային մարդիկ, որ առաջինն էլ չէին կարդացել՝ լրացրե՛ք:

Առաջադրանք՝

ա.Քո դպրոցն համեմատի՛ր  Թումանյանի դպրոցի  հետ և գրի՛ր փոքրիկ պատում:

բ.Վարժ կարդալ սովորի՛ր հետևյալ բանաստեղծությունները, պետք է միասնական ընթերցենք: Բանաստեղծությունները ներբեռնի՛ր հեռախոսումդ, կամ՝ նկարի՛ր, որ ընթերցելիս լինի ձեռքիդ:

Բանաստեղծություններ

30.01.19

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության առաջին մասը։

Առաջադրանք՝

Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ականջակալներով թելադրություն․ դասարանում

29.01.19

Ղափամայի ծեսին ընդառաջ հորինի՛ր ակրոստիքոս դդում և ղափամաբառերով: Հորինուկներդ կարող ես նաև նկարել:

Հիշի՛ր՝

 Ակրոստիքոսը  բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

25.01.19

Անգիր սովորի՛ր Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անրջային, թեթևասահ, եդեմային, շաղ, բուրմունք բառերը:
  2. Վերնագրի’ր բանաստեղծությունը՝
    ա․ մեկ բառով
    բ․բառակապակցությամբ
    գ․նախադասությամբ
  3. Կազմի՛ր նախադասություններ  թարմ, շվի, բուրմունք, շաղ բառերով:

 

24.01.19

Ամբողջությամբ պատմել սովորի՛ր Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը։

Լրացրո՛ւ նախորդ օրերին բաց թողած աշխատանքներդ․  այդպիսիք շատ են։

23.01.19

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Գ և Դ մասերը, էջ 17-20:

Առաջադրանք՝

Կատարի՛ր 3-րդ և 5-րդ  առաջադրանքները, էջ 21:

22.01.19

Ընթերցարանից կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա և Բ մասերը, էջ 15-17:

Առաջադրանք՝

Կատարի՛ր 1-ին  առաջադրանքը, էջ 21:

21.01.19

Սիրելի՛ սովորող, այսօր  ամփոփի՛ր  դեկտեմբերի 28-հունվարի 8-ի Ամանորյա նախագծային առաջադրանքները։ Աշխատանքիդ  հղումն անպայման ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին։

Դեկտեմբերի 28-հունվարի 8

Առաջադրանքներ`

1.Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և  դրա միջոցով ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

20.12.18

Սիրելի՛ սովորող, վաղը կավարտվի ուսումնական առաջին շրջանը։

Առաջադրանք՝

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր այս ուսումնական շրջանում քո ձեռքբերումների ու կորուստների մասին։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Իմ ձեռքբերումներն  ու կորուստները»։

19.12.18

Աշխատանքային գիրք֊ տետրից կատարի’ր մեկ էջ. որտեղ հասել ես, այդտեղից շարունակիր։

18.12.18

Կարդա՛ Մեսրոպ Մաշտոցի մասին նյութը, սովորի՛ր կենսագրական կարևոր տվյալները և կազմի՛ր 5 հարց, որոնք դասարանում պետք է ուղղես ընկերներիդ։

17.12.18

Սիրելի՛ սովորող, «Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ»վերնագրով կատարի՛ր բլոգային փոքրիկ ուսումնասիրություն։

Հուշող հարցեր՝

Որքանո՞վ է համապատասխանում բլոգդ՝ բլոգին ներկայացվող պահանջներին։

Բլոգումդ յուրաքանչյուր առարկա ունի՞ իր բաժինը։

Բլոգումդ կա՞ քո մասին փոքրիկ պատում, նկար։

Քեզ ամենից շատ դուր եկած բլոգային նյութը, պատումը։

1-10 միավորանոց սանդղակով ինքդ գնահատի՛ր քո բլոգը։

Աշխատանքդ հրապարակի՛ր մայրենիի բաժնում։

Այլ։

 

14.12.18

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

13.12.18

Կարդա Ավետիք Իսահակյանի «Երջանիկ խրճիթը»՝ Ընթերցարանից (էջ 45):

  • Կատարիր առաջադրանք 1-ինը:
  • Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:

12.12.18

Պատմել սովորի’ր Պաուլո  Կոելիոյի <<Կանաչ եղևնին>>  գործը։

Առաջադրանք՝

Ընթերցարանի  «Առածանի» բաժնից ընտրի՛ր հեքիաթի միտքն արտահայտող մեկ առած և առածին համապատասխան հորինի՛ր փոքրիկ պատմություն, էջ 243։

11.12.18

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի <<Կանաչ եղևնին>> հեքիաթը։

Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, դրանցից մի քանիսով կազմի՛ր նախադասություն։

10.12.18

Տանը՝

Գործնական աշխատանք

Դասարանում՝

Նախորդ օրվա աշխատանքի ամփոփում-ստուգում։

Գործնական աշխատանք՝

1.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված․ սխալներն ուղղի՛ր և ընտրի՛ր 5 բառ և դրանցով կազմի՛ր նախադասություններ:
Ա.Դարփին, երբ, լիրբ, հարփել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շափաթ, համբերել, համփուրել, համբույր,  ճամբա:
Գ. Աղպյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

07.12.18

Տանը՝

Պատմել սովորի՛ր  Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» գործը։

Առաջադրանք՝

1.Ավարտի՛ր միտքը՝ ավելացնելով 4-5 նախադասություն՝ «Ցանկություններն իրականանում են, եթե․․․»։

2.Դասից դուրս գրի՛ր 5 բառ և գտի՛ր դրանց հականիշները։

 

06.12.18

Տանը՝

Կարդա Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»գործը։

Առաջադրանքներ՝

  1. Դուրս գրի՛ր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
  3. Ինքդ վերնագրի՛ր պատմությունը:

 

Դասարանում՝

Աշխատանք գիրք-տետրով։

05.12.18

Պատմել սովորի’ր Կոելիոյի Ամանորյա հեքիաթ  գործը։

Առաջադրանք՝

Հորինի’ր պատմություն հետևյալ վերնագրով՝ ,,Ամանորի հրաշքը,, ։

04.12.18

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի Ամանորյա հեքիաթ  գործը։

Առաջադրանք՝

Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր, դրանցով կազմի՛ր նախադասություններ։

 

03.12.18

Տանը՝

Պատմել սովորի՛ր Նադեր Էբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» գործը։

Փորձիր գրավոր պատմե՛լ, թե քո՛  փոքրիկ սրտի դատարկ անկյունը ո՞ւմ համար ես պահել և ինչո՞ւ։

Դասարանում՝

Նախորդ օրվա անելիքների ամփոփում-ստուգում։ Անդրադարձ գոյական, ածական, բայ խոսքի մասերին։

30.11.18

Տանը՝

Կարդա՛ Նադեր Էբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» գործը։

Առաջադրանքներ՝

  1. Դուրս գրի՛ր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր:
  3. Ինքդ վերնագրի՛ր պատմությունը:

Դասարանում՝

Աշխատանք ընթերցարանով։

29.11.18

Տանը՝

Հորինի՛ր  փոքրիկ պատմություն հետևյալ վերնագրով՝ <<Կառլսոնի արկածները իմ կրթահամալիրում>> ։

Դասարանում՝

Աշխատանք գիրք-տետրով։

 

28.11.18

Պատմել սովորի՛ր տեքստային աշխատանքի պատմությունը՝ ,,Մանչուկն ու Կառլսոնը,,:

Ովքեր չէին կատարել տեքստային աշխատանքը, անպայման լրացնեն:

 

27.11.18

Ովքեր չէին սովորել, անպայման  սովորեն Համո Սահյանի ,,Պապը,, բանաստեղծությունը:

Տեքստային աշխատանք՝  թեստ 18։

 

26.11.18

Տանը՝

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի ,,Պապը,, բանաստեղծությունը:

Դասարանում՝

Համո Սահյանի ,,Պապը,, բանաստեղծության ընթերցում, քննարկում, նախորդ օրվա առաջադրանքների ստուգում։

Գործնական աշխատանք՝

Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ…
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ…

 

23.11.18

Տանը՝

Կարդա՛ Համո Սահյանի ,,Պապը,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ՝

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, մաճ։

2.Բանաստեղծության ո՞ր տողերը քեզ դուր եկան և ինչո՞ւ։

3.Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):
Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի:

Դասարանում՝

22.11.18

Տանը՝

Ընթերցարանից կարդա՛ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», էջ 138-141, մաս 3-րդ։

Կատարի’ր 5֊րդ առաջադրանքը, էջ142։

Դասարանում՝

Աշխատանք գիրք-տետրով:

21.11.18

Տանը՝

Աշխատանքային գիրք-տետրի վերջում՝ էջ 109, կա ուղղագրական բառարան։ Բառարանից դուրս գրի՛ր բ-ով, գ-ով և դ-ով  սկսվող բառերը, սովորի’ր դրանց ուղղագրությունը, որ բառն անծանոթ է, բացատրի’ր բացատրական բառարանի օգնությամբ: Բառերից հինգով կազմի՛ր նախադասություն։

Դասարանում՝

Նախորդ օրվա աշխատանքների ամփոփում։

Անդրադարձ բ-ով, գ-ով և դ-ով  սկսվող բառերի գրությանը։

20.11.18

Տանը՝

Ընթերցարանից կարդա՛ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», էջ 135-137, մաս 2-րդ։

Կատարի’ր 8֊ րդ առաջադրանքը, էջ137։ Լրագիրդ կարող ես նաև  նկարել։

Դասարանում՝

Նախորդ օրվա աշխատանքների ամփոփում։

Ստեղծագործական աշխատանք՝ «Նամակ՝ Թոմին»։

19.11.18

Տանը՝

Ընթերցարանից կարդա՛ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», էջ 132-134, մաս 2-րդ։

Ովքեր նախորդ հատվածը չէին կարդացել, անպայման կարդան։

Դասարանում՝

Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները». ընթերցում, քննարկում, առաջադրանքների ստուգում, անհասկանալի բառ-արտահայտությունների պարզաբանում։

Էջ 132, առ․՝ 5։

16.11-18.11

Տանը՝

Ընթերցարանից կարդա՛ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», էջ 129-131, մաս 1-ին։

Բանավոր՝ 1-ին, 2-րդ և 3-րդ  առաջադրանքներ, էջ 132:

Գրավոր՝ առ․՝ 6, էջ 132:

 

Դասարանում՝

Նախորդ օրվա աշխատանքների ամփոփում։

Գործնական աշխատանք՝

Կետերիփոխարենգրի´րտրվածհոմանիշներիցմեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

15.11.18

Տանը՝

Ընթերցարանի  «Առածանի» բաժնից ընտրի՛ր մեկ առած և առածին համապատասխան հորինի՛ր փոքրիկ պատմություն, էջ 243։

 

Դասարանում՝

Աշխատանք գիրք-տետրով։

Արդեն 3-րդ ամիսն է, որ աշխատում ենք, բայց կան սովորողներ, ովքեր շարունակում են հինգշաբթի օրերին չբերել աշխատանքային գիրք-տետրը։

14.11.18

Տանը՝

Ովքեր չէին կարդացել նախորդ օրվա պատմվածքը, անպայման կարդում են։

Կատարե՛լ 5-րդ և 8-րդ առաջադրանքները, էջ 47:

Դասարանում՝

Նախորդ օրվա աշխատանքների ամբողջական ամփոփում։Ուղղագրական բառերի իմացության ամրապնդում։

Ավ․ Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքից դուրս գրե՛լ գոյականները, ածականները, բայերը և դրանցով կազմե՛լ նանախադասություն։

 

13.11.18

Տանը՝

Ընթերցարանից կարդա’ Ավետիք Իսահակյանի «Երջանիկ խրճիթը», էջ 45:

Պատմվածքից դուրս գրի’ր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի’ր:

 

Դասարանում՝

Ամփոփել նախորդ օրվա աշխատանքները։

Ստեղծագործական աշխատանք՝ «Ինչուների աշխարհում»։

12.11.18

Տանը՝

Տեքստային աշխատանք՝

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կատարի՛ր առաջադրանքները:

Անտառի սանիտարը

Երաշտահավին ամենուրեք կարելի է հանդիպել։ Նա ապրում է գյուղում, քաղաքում կամ էլ անտառում։Ամռանը սպիտակ այ-երով այս թ-չնակին գրեթե չես տեսնի։ Նա մինչև տասնհինգ ձա- է ունենում, ուստի ող-  օրն զբաղված է իր քա-ցած ճուտիկների համար կերակուր հայ-այթելով։ Անընդհատ մի ճ-ուղից մյուսն է թռչում, կեր որոնում։ Հենց որ մի որ-  է գտնում, իսկույն դեպի բույնն է սլանում։ Այդպես նա անտառը մաքրում է շատ վնասատուներից։Ձմռանը երաշտահավն անպայման մոտ է թռ-ում լուսամուտներին։ Կարծես ուզում է հիշեցնել, որ դրսում ար-են ցուրտ է, կեր էլ չկա։ Երաշտահավի պատանի բարեկամը կհասկանա նրա լուռ խն-րանքը և ար-ածաղկի սերմերով ու կանեփով լի կերակրաման կկախի թևավորի համար։ Բարեկամին միայնակ և ան-գնական չպիտի թողնել։

Հարցեր

  1. Ողջ օրը երաշտահավն ինչո՞վ է զբաղված լինում։ Ինչո՞ւ։
  2. Համացանցից երաշտահավի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Հորինիր փոքրիկ պատում՝ Ձմռան մի առավոտ երաշտահավը մոտեցավ իմ պատուհանին և ․․․․

 

Դասարանում՝

Ստուգել նախորդ օրվա բառերի իմացությունը, բառային շարքից առանձնացնել գոյականները, ածականները, բայերը, դրանցով հորինել պատմություն։

Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն

09.11.18

Աշխատանքային գիրք-տետրի վերջում՝ էջ 109, կա ուղղագրական բառարան։ Բառարանից դուրս գրի՛ր ա-ով սկսվող բառերը, սովորի’ր ուղղագրությունը, որ բառն անծանոթ է, բացատրի’ր բացատրական բառարանի օգնությամբ: Բառերից հինգով կազմի՛ր նախադասություն։

Բոլորիդ հարցնելու եմ բառերի գրությունը։

Դասարանում՝

Կարդացել, քննարկել-պատմել ենք Ավ․ Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը։ Բացատրել ենք հեքիաթում եղած բարդ բառերն ու արտահայտությունները։ Տեքստում գտել ենք գոյականները և ածականները՝ դրանցով կազմել նախադասություններ։ Ստուգել ենք 11-րդ առաջադրանքի պատումները, հեքիաթի համար հորինել ենք նոր ավարտ։ Քննարկել ենք ընթացիկ հարցեր։

08.11.18

Ընթերցարանից կարդա՛ Ավետիք Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները», էջ 23․ մինչև վերջ։

Կատարի՛ր 11-րդ առաջադրանքը, էջ 26:

 

07.11.18

Ընթերցարանից կարդա՛ Ավետիք Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները», էջ 23․ մինչև՝ Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
  • Վերնագրիր այդ հատվածը:
  • Լրացրու բաց թողած տառերը՝ առա-նորդ, թա-ավոր, ճամ-որդ, ժողովուր-, ան-ամ, ավա-, ար-ունք, տա-դեղ, օր-նել:

Դասարանում՝

Հորինի՛ր փոքրիկ պատմություն՝ օգտագործելով հետևյալ բառերը`կապուտակ, քչքչան, պարտեզ, աղջիկ, թագուհի, ծաղիկներ, հանգիստ։

06.11.18

1.Նախորդ օրվա աշխատանքը բոլորը չէր, որ կատարել էին․ լրացրե՛ք, բլոգային հղումներն ինձ ուղարկեք։

2.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 28-րդ և 29-րդ էջերի առաջադրանքները։ Քանի որ գիրքը ծավալուն է և հնարավոր չէ ամբողջությամբ ավարտել, ես առաջադրանքներն հանձնարարում եմ ընտրությամբ, ըստ կարևորության, կարող է էջերի հերթականությունը խախտվի։ Խուճապի չմատնվեք։

05.11.18

Սիրելի՛ սովորող, մեկնարկել է «Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն» ընտանեկան նախագիծը։

Նախագծի շրջանակում պատրաստի՛ր փոքրիկ տեսանյութ, տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր․ ցանկալին է, որ մայրիկները պատմեն, դուք՝ նկարահանեք՝ «Ինչպե՞ս եղավ, որ դարձա սեբաստացի» վերնագրով։

Հուշող հարցեր՝

Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիր այս կրթահամալիրը, ոչ թե՝ այլ։

Արդյո՞ք արդարացված են սպասելիքներդ․ հիմնավորի՛ր։

Ի՞նչն է քեզ շատ դուր գալիս կրթահամալիրում․ ինչո՞ւ։

Կրթահամալիրյան քո սիրելի նախագիծը, ծեսը։

Այլ։

Գործնական աշխատանք՝

1.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի´ր ու պահանջվող ձևով գրի’ր կետերի փոխարեն:

… շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ …. աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը … ծառի տակ ու գնա,  հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր … տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ) ։

… ստվերը մինչև ծառն էր ձգվել: (Պատ, պատել)

Ի´նչ էլ …. կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ … ծառաները մտան: (Շահ, շահել)
…դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող …: (Բժիշկ, բժշկել)

 

«Ուսումնական աշուն 2018». հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2

2.Սիրելի՛ սովորողներ, սահյանական օրերին մենք ընթերցեցինք, քննարկեցինք, տեսանյութ-ռադիոնյութեր ստեղծեցինք հեղինակի՝ աշնան թեմայով գրված բանաստեղծություններով։

1.Ուսումնական աշունը լավագույն շրջանն է, համացանցից որոնել-գտնելու և ընթերցելու  այլ հեղինակների՝ աշնան թեմայով գրված բանաստեղծություններ։

2. Ընթերցածդ բանաստեղծություններից ընտրի՛ր երկուսը, դրանք վերածի՛ր տեսանյութի կամ ձայնագրության։

3. Պատրաստի՛ր ֆիլմ՝ «Աշունն իմ աշխարհում» խորագրով(ֆոտոխցիկով նկարի՛ր ձեր բակի,  թաղամասի, գյուղի կամ քաղաքի աշնանային տեսարանները և ստեղծված նկարներով պատրաստի՛ր ֆիլմը)։

Ուրբաթ օրվա ընթացքում  ինձ ուղարկե՛ք աշխատանքի հղումը։

Աշնանային վեյե՜լք ձեզ, սիրելիներս։

Նախագիծ՝ «Առականի»

26.10.18

Ընթերցարանից կարդա’ Ավետիք Իսահակյանի ,,Երջանիկ խրճիթը,, պատմվածքը, էջ 45։

Կատարի’ր 1֊ին և 5֊րդ առաջադրանքները։

25.10.18

Գործնական աշխատանք՝

1.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

ա/ Ուրիշի համար փոս ———————— ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն —————————:
գ/Գայլի անունն է դուրս եկել, ————————— աշխարհն  է քանդում:
դ/Լավ է մարդու ———————դուրս գա, քան՝  անունը:

2.Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) մասնիկներ ավելացնելով:

Օր՝․ Ծաղիկ-ծաղկանոց, հյուր- հյուրանոց

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

բ) Գոգ, ձեռ, մատ:

բ) Կապել, խարտել, սփռել:

գ) Խշշալ, մռնչալ, ոռնալ:

3.Գտի՛ր տրված բառերի՝

ա․ հոմանիները                                  բ․հականիշները

ալեհեր                                           ուրախանալ

ճերմակ                                           կառուցել

ծածուկ                                           հաճելի

աշխատասեր                                   մուտք

 

24.10.18

Աշխատանքը մնում է նույնը՝ 

Փորձի՛ր նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինել, նկարել և տեղադրել բլոգումդ։

23.10.18

Կարդա՛ Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Առաջադրանք՝

Փորձի՛ր նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինել, նկարել և տեղադրել բլոգումդ։

22.10.18

Ընթերցի՛ր և պատմել սովորի՛ր Վարդան Այգեկցու «Այրի կինը և որդին» առակը։

Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

ա․Ի՞նչ էր անում այրի կինը և ինչպե՞ս բացատրեց իր արարքը։

բ․ Ինչո՞ւ որդին շուտ եկավ տուն և ի՞նչ պարզաբանում տվեց մորը։

գ․ Ի՞նչ կցանկանաս ասել այրի կնոջը և նրա տղային:

Գործնական աշխատանք՝

1. Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր:  
  Բազուկ և աթոռ- բազկաթոռ
 Գանգուր և հեր
Հորդ և առատ
Ամպ և գոռգոռալ
Առնել և տալ
Գառնուկ և արածել

Հիշի՛ր

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
 Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր  և այլն։ Առակում խրաուսվում է լավը, բարին և դատապարտվում վախկոտությունը, չարը, վատը:
Առակի վերջում ասվում է, թե ինչ է այն սովորեցնում:

Սահյանական օրեր․․․

19.10.18

Ընթերցարանից կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը», էջ 175:

Կատարի՛ր 2-րդ և 5-րդ առաջադրանքները, էջ 180: Աշխատանքդ հրապարակելիս անպայման նշի՛ր «Իմ գրադարանը» և «Մայրենի»բաժինը։

 

18.10.18

Անգիր սովորի՛ր Հ․ Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց»բանաստեղծությունը։

Առաջադրանք՝

Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

17.10.18

Կարդա՛ Հ․ Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց»բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

Առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց:
  3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:

16.10.18

Սիրելի՛ սովորողնե՛ր, ձեր դասարանական մեյլին ուղարկել եմ տեքստային աշխատանքը․ ներբեռնե՛ք և աշխատեք։

Պատմել սովորի՛ր  Ջանի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր» հեքիաթը։

15.10.18

Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը մնում է նույնը․ ովքեր չէին սովորել, սովորեն։

Առաջադրանք՝

Կետերի փոխարեն գրի՛րգրիչ, բույն, ծով բառերի փոփոխված ձևերը այնպես, որ նախադասությունը ճիշտ լինի։

Իր … հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ …, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը … դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու … կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին … ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո … հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր …, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց … հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն … հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր … ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ … լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ … ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը … դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական … չեն գրում:

10.10.18

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ»բանաստեղծությունը․ առջևում հանգստյան օրեր են, ժամանակը շատ է։

Առաջադրանքներ՝

1.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝ մշուշների

շղարշի տակ, ամպը լեզուն կուլ է տվել, ցերեկն էլ է ցրտից կծկվել։

2.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 16-րդ և 17-րդ էջերի առաջադրանքները․ ովքեր մինչև այդ էջը չեն լրացրել, լրացնե՛ն։

09.10.18

Կարդա՛ Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ՝

1.Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

2. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

 

08.10.18

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը  մնում է նույնը, ովքեր չէին սովորել, անպայման սովորեն։

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:

 

05.10.18

Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։

Այսօր ընթերցարանից ընթերցել, վերլուծել, քննարկել ենք Վախթանգ Անանյանի «Գիտնականը» պատմվածքը։ Տանը մեկ անգամ ևս կարդա՛  և կատարի՛ր էջ 37-ի 11-րդ առաջադրանքը։

04.10.18

Կարդա՛ Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»բանաստեղծությունը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

 

Կոմիտասյան օրեր․․

03.10.18

Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 13-րդ էջի առաջադրանքները․ ովքեր մինչև այդ էջը չեն լրացրել, լրացնե՛ն։

Այսօր դասին անպատրաստ էին 4-2 դասարանի սովորողներ Վահան Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը, Վարագ Տումանեանը, Աննա Գրիգորյանը, Գոհար Սանոյանը, Դավիթ Ալեքսանյանը, Ալիկա Գևորգյանը, Հրանդ Ղազարյանը։ Վատ է։

02.10.18

Կարդա՛  Կոմիտասի  «Աշուն օր» բանաստեղծությունը։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ՝

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը։

2. Գրի՛ր բանաստեղծության մեջ մգեցված բառերի հականիշները և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

3.Ըստ քեզ, օրվա ո՞ր պահն է պատկերված բանաստեղծության մեջ․ ինչո՞ւ։

01.10.18

Անգիր սովորի՛ր Կոմիտասի «Աշուն» բանաստեղծությունը։

Հայերենի երկհնչյունները

Հիշի՛ր՝

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունըյի-ն է, ոչ թե` այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

28.09.18

Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը(եթե կարող ես հանգստյան օրերին անգիր սովորել, սովորի՛ր, որովհետև եկող շաբաթվա մեջ հանձնարարելու եմ):

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ………../ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ ………../ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ …………./ինչպիսի/ աշուն
3.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 11-րդ էջի առաջադրանքները․ ովքեր մինչև այդ էջը չեն լրացրել, լրացնե՛ն։

27.09.18

Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Սիրելի՛ սովորողներ, շարունակում ենք ուսումնասիրել հայերենի «Հնչյունաբանություն» բաժինը։

Գործնական աշխատանք՝

1.Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրի՛ր:

2.Գրի՛ր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ

3.Այնպիսի բառեր գրի՛ր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

4.Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրի՛ր:

5.թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ի՞նչ բառեր ստացար: Այդ բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

26.09.18

Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Գործնական աշխատանք՝

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

2.Նախադասությունները լրացրո՛ւ:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`………:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`………:

3.Շարունակի՛ր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, …

4.Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրի՛ր:

  1. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրի՛ր:

Կարդում ենք Վիլյամ Սարոյան 

25.09.18

Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի երկրորդ մասը։

1.Փորձի՛ր բնութագրել Լայոնելին  և Յուլիսիսին։

2.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 8-րդ էջի առաջադրանքները։

24.09.18

Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը։

1.Հատվածից դուրս գրի՛ր  քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2.Կարդա՛ տեքստի առաջին պարբերությունը և մեկնաբանի՛ր։

 

20.09.18

1.Թեստային աշխատանք։

Թեսթ 2

2.Կիրակնօրյա ընթերցանություն ընթերցարանից․ Ստեփան Զորյան՝ «Մահակը», էջ 96։

Ընթերցելուց հետո բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր հեքիաթը, ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ի՞նչ սովորեցրեց և այլն։ Պատումդ հրապարակելիս անպայման նշի՛ր «Մայրենի» և «Իմ գրադարանը» բաժինները։

 

19.09.18

Սիրելի՛ սովորողներ, յուրաքանչյուր հինգշաբթի ձեզ հետ բերում եք աշխատանքային գիրք-տետրերը, որպեսզի ամփոփենք տվյալ շաբաթվա ընթացքում արված աշխատանքները, իսկ ուրբաթ օրերին անպայման ձեզ հետ ունեցե՛ք ընթերցարանները։

Գործնական աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ

2.Մեկ բառով գրի՛ր:

Զվարթ ձայն ունեցող-
Զվարճություն սիրող-
Միս վաճառող-
Մոր քույրը-
Ժամանակը ցույց տվող-

3.Գրի՛ր տրված բառերի հոմանիշներըկարող ես օգտվել բառարանից:  

Մեծամիտ-
Ուրախանալ-
արքա-
Սրտաճաք լինել-

4.Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր` գոյական, ածական, բայ։

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

 

18.09.18

Պատմել սովորի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը․էջ11

Բառային աշխատանք

1.Գրի՛ր հոմանիշները (իմաստով մոտ բառերը)

ճամփա-
անխելք-
նախատել-
արտասվել-
հարվածել-

2. Շարունակի՛ր պատմությունը. Ի՞նչ եղավ հետո Փիլոսի հետ…

 

17.09.18

Ընթերցարանից կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը․էջ11

1.Կատարի՛ր 1-ին և 5-րդ առաջադրանքները․ էջ 14:

2.Աշխատանքային գիրք-տետրից ավարտի՛ր  մինչև 7-րդ էջի առաջադրանքները։

Կարդում ենք Վիլյամ Սարոյան 

14.09.18

Սիրելի՛  սովորողներ, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Ժամը 19.00-ին առաջադրանքները կդրվեն mskh.am-ում: Մասնակցությունը պարտադիր է։

Կարդա՛ Վ․ Սարոյանի«Երկու արաբների պատմությունը» առակը։

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցիր։

2.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 6-րդ և 7-րդ էջերի առաջադրանքները։

3.Ավարտի՛ր շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։

13.09.18

Կարդա՛ Վ․ Սարոյանի  «Սրամիտ երիտասարդը» առակը։

Գործնական աշխատանք՝

Նախադասություններում տեղադրիր համապատասխան բառը.

 /ձմեռներ, ձմեռեր, ձմեռ էր/

ա. Դա շատ ծանր…………………………., որ մենք անցկացրեցինք:

բ. Պապս ստիպված պետք է ………………… Աշնակ գյուղում;

գ. Այդպիսի ցուրտ……………………..շատ կգան ու կգնան:

 

 

12.09.18

Կարդա՛ Սարոյանի «Սրամիտ երիտասարդը» առակը։

2.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցիր։

3.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 4-րդ էջի  առաջադրանքները։

4. Բլոգումդ անպայման բացի՛ր «Իմ գրադարանը» բաժին  և  տարվա ընթացքում կարդացածդ գրքերի մասին պատմելիս նշի՛ր այդ բաժինը։

11.09.18

Ընթերցի՛ր Վիլյամ Սարոյանի  «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց» առակը։

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել բլոգում։

2.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցիր։

3.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 1-ին, 2-րդ, 3-րդ էջերի առաջադրանքները։

Աշխատանքային գիրք-տետր

 

10.09.18

Ընթերցի՛ր Վիլյամ Սարոյանի  «Հյուսնի պատմությունը» առակը։

Առաջադրանքներ՝

1.Առակից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցիր։

3.Մեկ նախադասությամբ փորձի՛ր բնութագրել հյուսնին։

 

Սեպտեմբերի 3-7

Սիրելի՛ սովորողներ, սեպտեմբերի 3-7-ը աշխատելու ենք

«Ուսումնական ամառ» նախագծի շուրջ։

Առաջադրանքներից ընտրի՛ր քեզ առավել դուր եկածը, կատարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։

07.09.18

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծի պատմությունը» առակը:
Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց:Կարող ես նաև նկարել առակը:
Ավարտի՛ր դասարանում կիսատ թողած աշխատանքը:
Վ. Սարոյանի առակներից ընտրի՛ր մեկը, որը քեզ դուր է գալիս, պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ, տեղադրի՛ր բլոգումդ:

06.09.18

Կարդա՛ Վ․ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում»  պատմվածքի երրորդ մասը։

Փորձի՛ր պատմվածքի համար հորինել նոր վերջաբան։

Բոլորը չէր, որ կատարել էին ստեղծագործական աշխատանքը, լրացրե՛ք․«Առաջին օրը դպրոցում»։

 

05.09.18

Սիրելի՛ սովորողներ, ովքեր չէին կատարել նախորդ երկու օրերի աշխատանքները՝ կատարեն․ շաբաթվա վերջ ամփոփելու եմ։
Առաջադրանք՝
Փորձի՛ր վերհիշել և գրել, թե  ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ առաջին անգամ մուտք գործեցիր դպրոց։ Պատումդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Առաջին օրը դպրոցում»։

04.09.18

1.Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, տեսանյութ, ռադիոնյութ)։
Կազմում ենք մեր  ընթերցած գրքերի ցանկը՝ նշելով  հեղինակի անունը, գրքի վերնագիրը, առանձնացնում ենք մեզ առավել դուր եկած հատվածները,  հիմնավորում  ընտրությունը:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի