Uncategorized

Փոքրիկ իշխանի հերոսնորը

Վարդ-

 քմահաճ և հուզիչ կերպար է, մարմնավորում է կնոջ կերպարը

Փառասեր-

չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր։

Հարբեցող-

Սա այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։ Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը։ Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից։

Գործարար-

Գործարար-Կերպարը ներկայացնում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը.

Լապտերավառ-

Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Այս մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։

Աշխարհագրագետ-

եցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է;

Բաոբաբներ-

խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը։ Փոքրիկ Իշխանն է ասում, որ մինչև մեծանալը բաոբաբները փոքր են եղել, և գառնուկը հեշտությամբ կարող է դրանք ուտել։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ ծնված վատ, չար մտքերը սկզբնական շրջանում հեշտությամբ կարելի է «արմատախիլ անել», հակառակ դեպքում դրանք կվերածվեն «մեծ ու հսկա բաոբաբների»:

Սլաքավար-

Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո։ Սլաքավարը խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը։ Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են։ Նրանք անընդհատ ժամանակ են խնայում։